Քիչ առաջ ոստիկանության զորքերը մտան Էջմիածին քաղաք։ Երկու ավտոբուս է բերվել Էջմիածին, որոնք, ըստ երևույթին, սպասում են հրահանգի։ Մայր Աթոռի բակում իրավիճակը գերլարված է։ Հավաքված քաղաքացիները թույլ չտվեցին իրավապահներին իրենց հետ տանել Շիրակի թեմի առաջնորդ Միքայել Սրբազանին։ Այստեղ են ժամանել նաև կարմիրբերետավորները։ Մայր Աթոռի մոտ հավաքված քաղաքացիները կոչ են անում բոլոր հայերին հավաքվել Մայր Աթոռի բակում և կանգնել ի պաշտպանություն Եկեղեցու։               
 

Ռազմական հոգեբանների դպրոցը խիստ կարևոր է

Ռազմական հոգեբանների դպրոցը խիստ կարևոր է
30.05.2016 | 15:40

Քառօրյա պատերազմից հետո բժիշկ-մասնագետները կամավորական խմբերով մեկնում են Արցախ` աջակցելու առաջնագծի կամավորներին և զինվորներին: Նրանց թվում է ՎԱՐՈՒԺԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԸ, ով երկար տարիներ աշխատել է զինված ուժերում: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Վարուժան Հակոբյանը խոսեց ղարաբաղա-ադրբեջանական սահմանում զինվորականներին բուժօգնություն ցուցաբերելու մասին:

«Իրատեսը» հետաքրքրվեց` ունե՞նք այսօր ռազմական հոգեբանների դպրոց, որն ուղղորդված աշխատանք է տանում զինվորների հետ, հատկապես պատերազմական գործողություններից հետո:

Վարուժան Հակոբյանի փոխանցմամբ` ռազմական հոգեբանների աշխատանքները զինված ուժերում համակարգում է այլ կառույց: Ռազմական բժշկության ոլորտն այսօր միայն ապահովում է առողջապահական խնդիրներ, իսկ ռազմական հոգեբանությունը ուղղակիորեն անձնակազմի դաստիարակության աշխատանքների ոլորտում է. «Բայց, իհարկե, ես ձեզ համամիտ եմ, ռազմական հոգեբանների դպրոցը խիստ կարևոր է, մանավանդ մարտական իրադարձություններից հետո: Որովհետև որոշ անձանց մոտ կարող են առաջանալ իրավիճակային ռեակցիաներ` հոգեբանական և հոգեկան խանգարման երևույթներ: Մենք առաջնագծում տեսանք տղաների, որոնք անցել էին քառօրյա պատերազմով և էլի կանգնած էին սահմանին, և կային զինվորներ, որոնք բուժվում էին հոսպիտալներում` հոգեբանների և հոգեբույժների հսկողությամբ»: Վարուժան Հակոբյանը նշեց նաև, որ բոլոր զինվորական բժշկական հաստատություններում կան հոգեբույժ-հոգեբաններ, որոնք ուղղակիորեն զբաղվում են նշված խնդիրներով: Անդրադառնալով մեր՝ «Քառօրյա պատերազմի ժամանակ և այդուհետ հոգեբանների այցը ապահովվե՞լ է» հարցին` ասաց, որ այդ աշխատանքները ներկայումս էլ կատարվում են: Ապրիլյան դեպքերից հետո ժամանակ չի անցել, և բժիշկը համոզված է, որ թերությունները ենթարկվում են անալիզի ու շտկման, եթե ինչ-որ բան էլ չի կատարվել, բացերը կլրացվեն, քանի որ, ըստ նրա, ռազմաբժշկության ոլորտում այսօր ուղղորդված աշխատանքներ են իրականացվում:


Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ

Դիտվել է՝ 2168

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ